Կորոնավիրուս-գրեթե Աստված. ոչ ոք չի տեսել, բայց մի մասը հավատում է դրա գոյությանը, մի մասը՝ ոչ
Պանդեմիա-երբ պոզուպոչով Պանը դեմ է դուրս գալիս ողջ աշխարհին
Ալկոգել— ախտերին ու վարակամեղքերին թողություն տվող ախտահանիչ
Զբոսանք-«1 կմ-ոց թույլատրելիություն»՝ պարետի կողմից
Տուն-ինքնաբանտ
Հասարակական տրանսպորտ-մի ժամանակ՝ խնդիր, որը լուծվեց. այն պարզապես չկա
Դիմակ-ավելի շուտ՝ բերանփակիչ, որից կորոնավիրուսի զահլեն գնում է
Ձեռնոց-մարտահրավեր նետելու բժշկական պարագա
Ինքնամեկուսացում-երբ ընտանիքի 10 անդամներով փակվում ես մեկ սենյականոց բնակարանում
Պարետատուն-«Մինի կառավարություն»՝ արտակարգ դրության ժամանակ
Հեռավար-Համակարգչից չկտրվելու ուսումնական կամ աշխատանքային մեթոդ
«Տունը մնացած»-Մենք բոլորս
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։