Դասախոս-եթե ուսանողը նկատողություն է ստանում դասի ժամանակ խոսելու համար, ապա նա՝ աշխատավարձ
-հարցախեղդ անող «սադիստ»՝ քննությանն անպատրաստ ուսանողի համար
Ուսանող-քննաշրջանից քննաշրջան ապրող էակ
Պատճենահանման կետ-Մեքքա՝ «լեկցիա» չունեցող ուսանողների համար
Համակարգիչ-ֆիլմ նայելու հարմարանք, երբ հեռախոսը չի «ձգում»
Ճաշարան-երբ նստելու տեղ չի լինում՝ ուսանողները ստիպված լսարան են գնում
-աղմկոտ-ուրախ օազիս՝ համալսարանական անապատում
Ամբիոն-մարդ չի հասկանում՝ սենյակ է դասախոսների համար, թե «տախտակ», որի ետեւում կանգնած՝ ելույթ են ունենում
Սուրճ-Ուսանողական ունիվերսալ խմիչք՝ արթնանալու, ազատ ժամի, ընկերների հետ շփվելու համար։ Անսահմանափակ օգտագործվում է քննություններին պատրաստվելու օրերին։
Սելֆի-երբ շատ ես ուզում լուսանկարվել, բայց մենակ ես
-«Ֆեյսբուք» կամ «Ինստագրամ» գցելու սրճախառն, սալաթախառն, պարախառն ու էլինչասեսախառն լուսանկար
-հանուն որի ինչ-որ տեղ ենք գնում կամ ինչ-որ բան անում
Լսարան-ուշացած մտնում ես, «շուտացած» դուրս գալիս
Ավտոմեքենա-ում համար՝ փոխադրամիջոց, ում համար՝ «ճռռիկներ անելու» հարմարանք
Դիպլոմ-Բաղձալի մրցանակ՝ քառամյա ճանապարհի վերջում
«Ուսանող»-ի բառարանի ամբողջական էջը՝ այստեղ
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։