ԳլխավորԼուր

Ֆիլադելֆիացի ուսանողը Քոբի Բրայանթի պատվին 81 միավոր է հավաքել

Ֆիլադելֆիացի ուսանող Յազիդ Փաուելը հունվարի 28-ին բասկետբոլային հանդիպման ընթացքում հավաքել է 81 միավոր՝ ի պատիվ «Լեյքերսի» լեգենդար խաղացող Քոբի Բրայանթի, ով ուղղաթիռի վթարի զոհ էր դարձել 2 օր առաջ։ Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։

Փաուերը, ով հանդես էր գալիս Բիվեր շրջանի Հասարակական քոլեջի կազմում, դիտմամբ վրիպել է վերջին տուգանային նետումը, որպեսզի պահպանի իր հաշվին գրանցված 81  միավորը։

Ծնունդով Ֆիլադելֆիայից Բրայանթի անձնական ռեկորդը հենց 81 միավոր էր, որը նա հավաքել էր 2006 թվականինի «Տորոնտոյի» հետ հանդիպման ժամանակ։

Comment here