ԳլխավորԼուր

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ալբանիային

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու հետ և 91:70 հաշվով հաղթանակ է տարել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 34 միավոր, կատարել 5 ռեբաունդ և 8 փոխանցում:

Հայաստանի հավաքականը Ալբանիայի դեմ խաղին մասնակցել է Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ: Մարզչական շտաբում ընդգրկված են եղել նաև հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուսը և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը։

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի C դիվիզիոնում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ավստրիան է, իսկ վերջին տեղում` Ալբանիան: