ԳլխավորԼուր

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը՝ օլիմպիական փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը 14.966 միավորով դարձավ փոխչեմպիոն՝ զիջելով ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին։ Երրորդ տեղում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է:

Սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն էր Փարիզի օլիմպիադայում։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հուլիսի 27-ին վաստակել էր 14.666 միավոր:

Հիշեցնենք, որ 15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: