Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ է անցել հենացատկ վարժությունում։
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր որակավորման փուլում ցույց է տվել 7-րդ արդյունքը՝ հենացատկում 2 փորձի արդյունքում հավաքելով 14.666 միավոր:
Եզրափակիչ ելույթները կկայանան օգոստոսի 3-ին:
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ներկայացված է 15 ներկայացուցիչներով` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, ատլետ Երվանդ Մկրտչյանը:
Վարսենիկ Մանուչարյանն ու Էլմիրա Կարապետյանն այսօր չկարողացան հաղթահարել որակավորման փուլը։