ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեց

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 67 կգ քաշայինների պայքարը հաղթանակով սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը։

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2018, 2019, 2020) 26-ամյա հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։

Նա գոտեմարտեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասավ վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։

Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում կմրցի եգիպտացի Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդի հետ:

Comment here