Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը (51կգ) 10:0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ռիզվան Կաիրբեկովին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
45 կգ քաշային կարգում հանդես եկող Արարատ Ավետիսյանը, 4։2 հաշվով հաղթելով բուլղարացուն, զբաղեցրեց 3–րդ տեղը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews