ԳլխավորԼուր

Հայ պատանի բռնցքամարտիկները Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել

Արեն Խառատյան, Սպարտակ Նահապետյան

Բռնցքամարտիկներ Արեն Խառատյանը (52 կգ) ու Սպարտակ Նահապետյանը (57 կգ) դարձել են պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ, հայտնում են  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում ոսկե մեդալներ էին նվաճել 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը և 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։