ԳլխավորԼուր

Արթուր Դավթյանը՝ աշխարհի փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյան

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել (տեսանյութ), հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում վաստակեց 14.883 միավոր։

Դավթյանը զիջեց միայն օլիմպիական գործող չեմպիոն, ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին, որը վաստակեց 14.886 միավոր։

Հիշեցնենք, որ երեկ աշխարհի փոխչեմպիոն էր դարձել նաև Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews