ԳլխավորԼուր

Ըմբիշ Աշոտ Խաչատրյանը դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ըմբիշ Աշոտ Խաչատրյան

Աշոտ Խաչատրյանը (72 կգ) դարձել է Իսպանիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Աշոտ Խաչատրյան (Հայաստան) — Զաուր Բեսլեկոև (Ռուսաստան) մենամարտն ավարտվեց 5:6 հաշվով, և հայ ըմբիշը դարձավ արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 3-ին Աշոտ Խաչատրյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ։

Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանն էլ երեկ դարձել է ԱԱ–ի բրոնզե մեդալակիր` 2։1 հաշվով հաղթելով թուրք Էնես Ուլկուին։