Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց Իրանից Մուհամեդ Սարավիի հետ։
4-1 հաշվով հաղթանակ տոնելով՝ մեր մարզիկն անցավ եզրափակիչ, որտեղ վաղը՝ Երեւանի ժամանակով 14.30-ին ուժերը կչափի ՌԴ ներկայացուցիչ Մուսա Եվլոեւի հետ։
Ավելի վաղ՝ 1/8-րդ եզրափակիչում, Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով, իսկ 1/4 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։