ԳլխավորԼուր

15 մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

Մուշեղ Մկրտչյանի մենամարտը

ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 9 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում:

Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանը (87), ազատոճային Մուշեղ Մկրտչյանը (92 կգ):

87 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանը 3-1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դամիան Վոն Էյուվին, իսկ ազատ ոճի 92 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մկրտչյանը 5:5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցիչ Բաբասահեբ Փաթիլ Փրհութավիրայի նկատմամբ:

Այսպիսով՝ հայ ըմբիշները Երևանում անցկացված առաջնությունում 15 մեդալ են նվաճել:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ Զինվորականների ԱԱ-ի ոսկե մեդալները նվաճել էին Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էին Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Տիգրան Մինասյանը (55 կգ), իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և  Դավիթ Հովասափյանը (130 կգ)  դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ավելի քան 20 երկրի պատվիրակություն:

Մուշեղ Մկրտչյան
Մուշեղ Մկրտչյան
Կարեն Խաչատրյան
Կարեն Խաչատրյան