ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որը 2 ամիս բուժում էր ստանում Միքայելյան համալսարանական հիվանդանոցում, դուրս է գրվել և արդեն տանն է, Tert.am-ին հայտնել է Հրանտ Թոխատյանի կինը` դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
«Տրամադրությունը լավ է, ամեն ինչ նորմալ է: Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- ասել է դերասանուհին։
Դերասանի հիվանդության մասին տեղեկություն հայտնվեց նախորդ տարի։ Լրատվամիջոցները գրում էին, որ Թոխատյանը սրտի վիրահատության է տարել, սակայն հետագայում առողջական նոր խնդիրներ են առաջացել, և նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժվելու։ Տեղեկություններ կային նաև, որ դերասանի մոտ առկա է օնկոլոգիական հիվանդություն։