ԳլխավորԼուր

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի. ՀՀ ԱՆ

Մարտի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

29 վարակվածից 26-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով:

«Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Հայաստանում լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպքերի մասին հայտնի դարձավ մարտի 3-ին։