ԳլխավորԼուր

Ամեն տարի քաղցկեղից մահանում է 10 միլիոն մարդ

Հիվանդանոց

Համաշխարհային օրացույցում փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի օրն է, հիշեցնում է ԵՊԲՀ-ն:

Արշավի նպատակն է միավորել անհատներին և պետություներին քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու գործում՝ կանխելով միլիոնավոր մահեր:

Այս տարվա միջոցառումների կարգախոսն է «Լրացնելով խնամքի բացը․ յուրաքանչյուր ոք արժանի է քաղցկեղի խնամքի հասանելիությանը»։

Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղի խնդիրը շարունակում է հանրային առողջության լուրջ մարտահրավեր հանդիսանալ։

ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք:

Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում 7700 են:

Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:

Քաղցկեղի դեպքերի առնվազն մեկ երրորդը կանխարգելելի է: