ԳլխավորԼուր

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել. 4 հիվանդի վիճակը ծանր է

Մոծակներ

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են, 4-ի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության,  ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ այս պահին չունենք։

Այս պահին հիմնական մարզերը, որտեղից կարող են վարակման փոխանցումներ լինել` Արագածոտնն է, Արարատը և Արմավիրը։ Մինչ այժմ արձանագրված դեպքերը եղել են Արագածոտնի մարզում։

Աթոյանը նշեց, որ Հայաստանի հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, բայց դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում` 440 դեպք, ԱՄՆ–ում` 230, Արևելյան Եվրոպայում` 69 դեպք։

Թռչուններից մոծակներին, ապա մարդկանց միջոցով փոխանցվող այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց չկա, 80 տոկոս դեպքերում գրեթե առանց ախտանիշի է ընթանում։ Ծանր դեպքերում ախտահարվում է մարդկանց նյարդային համակարգը։