ԳլխավորԼուր

Քաղցկեղի դեմ պայքարի օրն է. Հայաստանում տարեկան նոր դեպքերը 8 հազարից ավել են

Հիվանդանոց

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է. այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը», հայտնում են Առողջապահության նախարարությունից։

ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ  19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք:

Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143:

Վիճակագրական տվյալներով` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ (աղիքային-խմբ.) քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել: