ԳլխավորԿրթություն

Քննություններին հիվանդության պատճառով չմասնակցած դիմորդներին նոր հնարավորություն կտրվի. Ավինյան

Ազգային ժողովի հատուկ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ ընդունելության քննություններին չմասնակցած դիմորդների խնդրին։

«Բազմաթիվ ահազանգեր եմ ստացել դիմորդներից, որոնք իրենց կամքից անկախ պատճառներով վարակակիր են կամ կոնտակտավոր եւ ըստ էության այս ուսումնական տարում զրկվել են ուսանող լինելու բաղձալի երազանքից։ Ի՞նչ է անում կառավարությունը, պարետատունը այս խնդիրը լուծելու համար՝ հաշվի առնելով, որ ոչ ստանդարտ հիվանդության մասին ենք խոսում եւ շատ համատարած»։

ԿԳՄՍ նախարարությանը ցուցում է տրված, որ հնարավորություն տրվի նմանատիպ անձանց ընդունելության քննություններին մասնակցելու, ի պատասխան նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Հիմա պետք է հասկանալ այդ անձանց քանակը, որպեսզի նրանց նույնպես տրվի ընդունելության քննություններին մասնակցելու հնարավորություն»,-ասաց նա։

Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքն օրինակներ ունի, երբ կոնկրետ դիմորդի համար դիմել են ԿԳՄՍՆ ու պատասխան են ստացել, որ նրանք այլեւս հնարավորություն չունեն այս տարի բուհեր դիմելու։ Պատգամավորը խնդրեց ճշտել՝ արդյո՞ք սա պարետատան եւ կառավարության վերջնական դիրքորոշումն է։

Տ. Ավինյանը նշեց, որ ոչ, կառավարության դիրքորոշումն այն է, որ նմանատիպ պոտենցիալ ուսանողներին տրվելու է հնարավորություն։

 

 

Comment here