ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ՃՇՀԱՀ-ում թափուր տեղեր կան

Հուլիսի 19-ից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ մեկից ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ:

Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները:

Առավելությունը տրվելու է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թափուր տեղերին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված ցուցակում․

Մասնագիտություն Անվճար Վճարովի
Շինարարություն (շինարարական ճարտարագիտություն) 0 414
Քաղաքային տնտեսություն 5 80
Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում 1 50
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) 0 37
Տեղեկատվական համակարգեր 0 41
Տնտեսագիտություն 0 104
Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) 0 24
Զբոսաշրջություն 0 29
Սերվիս 0 40

Comment here