ԳլխավորԼուրԿրթություն

Նախարարը դիմորդների ծնողներին կոչ արեց զերծ մնալ քննական կենտրոններ այցելելուց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, դիմորդների ծնողներին կոչ արեց կորոնավիրուսի հակամաճարակային կանոնները պահելով, զերծ մնալ ընդունելության քննությունների քննական կենտրոններ այցելելուց:

«Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, անցկացվելու են քննական կենտրոններում: Ավելացրել ենք քննական կենտրոնների քանակը, որպեսզի պարետատան ու Առողջապահության նախարարության պահանջների տրամաբանության մեջ մնանք: Հիմա գնվում են դիմակներ, ախտահանման միջոցներ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան ավելի հավանական է, որ անվտանգ կիրականացնենք բոլոր միջոցառումները»,- ասաց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ ընդունելության քննության ընթացակարգերին ու համալսարաններին կարելի է ծանոթանալ Dimord.am կայքի միջոցով:

Դիմորդների համար օգտակար հղումներ կարող եք տեսնել նաեւ այստեղ։

Comment here