ԳլխավորԼուր

Հայտագրվել է 11 590 դիմորդ, բայց լինելու է 20 762 դիմորդ-քննություն. Կարո Նասիբյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դիմորդ, քննություն

2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար հայտագրվել է 11 590 դիմորդ, բայց լինելու է 20 762 դիմորդ-քննություն, հարցազրույցի ժամանակ հայտնել է ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

Այսինքն ԳԹԿ-ն այդքան թեստեր ու պատասխանների ձեւաթղթեր է տպագրելու, ստուգելու է այդքան գրավոր աշխատանքներ, ասել է նա։

Ինչպես վերջին մի քանի տարին՝ այս տարի եւս ամենաշատը հայտագրվել են անգլերեն քննություն հանձնելու համար՝ 5911։ Հայտատուների թվով երկրորդ տեղում «Մաթեմատիկա»-ն է՝ 4951, որին հաջորդում է «Հայոց լեզու եւ հայ գրականություն»-ը՝ 4644։

Այսինքն՝ քննական 12 առարկաներից այս երեքին բաժին է ընկնում հայտերի գրեթե կեսը։

Հիշեցնենք՝ քննական առաջին օրը հունիսի 10-ն է («Քիմիա», «Ռուսաց լեզու»)։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews