ԳլխավորԼուր

Հունիսի 22-ին կանցկացվեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները

Հունիսի 22-ին 23 քննական կենտրոններում կայանալու են միասնական քննություններ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից, usanogh.am-ին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Քննական կենտրոնների 8-ը Երևանում են, 15-ը՝ մարզերում։

Մասնակցելու հայտ է ներկայացրել 2759 դիմորդ («Հայոց պատմություն»-1377, «Ֆիզիկա»-1382)։

Մարզերում միասնական քննությունների մասնակցելու է 1771 դիմորդ, Երևանում՝  988 դիմորդ։

Հունիսի 25-ին միասնական քննությունների վերջին օրն է («Քիմիա», «Ռուսաց լեզու»)։

Comment here