Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի՝ www.atc.am-ի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակվել են 2026–2027 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ուղեցույցները ներառում են պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ համապատասխան առարկաների քննությունների բովանդակության, պահանջների և նախապատրաստման շրջանակի վերաբերյալ։
Քննություններին նախապատրաստվելիս անհրաժեշտ է առաջնորդվել ԳԹԿ-ի կողմից հրապարակված համապատասխան ուղեցույցներով, որոնք բխում են գործող առարկայական չափորոշիչներից և ուսումնական ծրագրերից և սահմանում են քննության նախապատրաստման համար անհրաժեշտ բովանդակության շրջանակը։
Հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների դեպքում, որոնց համար ավագ դպրոցի համապատասխան դասարանների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն, անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցներում ներկայացված ուսումնական նյութերի և առաջարկվող աղբյուրների շրջանակով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


