ԳլխավորԼուր

«Քիմիա», «Ռուսաց լեզու». նախնական արդյունքներ

Աշակերտուհին՝ գրատախտակի մոտ, ՌԴ

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Ռուսաց լեզու»

Հայտագրվել է 130, մասնակցել է 129 դիմորդ (2022-ին՝ 246)

Միջին միավորն է 9.72 (2022-ին՝ 12,76)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 38 մարդ կամ 29,5 տոկոս (2022-ին՝ 19 կամ 7,7 տոկոս)

18-20 միավոր են ստացել 2 մարդ կամ 1,6  տոկոս (2022-ին՝ 27 կամ 11 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 0, 19-19.75՝ 1, 20՝ 1 դիմորդ։

«Քիմիա»

Հայտագրվել է 738, մասնակցել է 718 դիմորդ (2022-ին՝ 1204)

Միջին միավորն է 10,06 (2022-ին՝ 12,87)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 266 մարդ կամ 37 տոկոս (2022-ին՝ 268 կամ 22,3 տոկոս)

18-20 միավոր են ստացել 53 մարդ կամ 7,4  տոկոս (2022-ին՝ 339 կամ 28,2 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 32, 19-19.75՝ 15, 20՝ 6 դիմորդ։

Գնահատականները հրապարակվում են քննության 5-րդ օրը՝ հունվարի 20-ին: Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ հունվարի 21-ին այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը, առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Հաջորդ քննական օրը հունվարի 22-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Օտար լեզուներ»-ից։