Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները.
Այսօր դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից։
Հանրապետության 16 քննական կենտրոնում, որից 5-ը Երևանում է, 11-ը` մարզերում, «Քիմիա» է հանձնելու 1251, իսկ «Ռուսերեն»` 233 դիմորդ, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Երևանում «Քիմիա» հանձնողները 530-ն են, մարզերում` 721-ը։
«Ռուսերեն» Երևանում հայտագրել է 52, մարզերում` 181 դիմորդ։
Քննության մեկնարկը 11.30-ին է, տևողությունը «Քիմիա»-ի համար` 3, ռուսերենի համար` 2,5 ժամ։
Քննական օրվա երկրորդ կեսին կհրապարակենք թեստերն ու ճիշտ պատասխանները:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews