ԳլխավորԼուր

«Քիմիա», «Ռուսերեն». թեստերն ու պատասխանները (2025/2026 ուստարի, առաջին փուլ)

Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։

Հունվարի 26-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից։ Հանրապետության 16 քննական կենտրոնում «Քիմիա» է հանձնելու 1251, իսկ «Ռուսերեն»` 233 դիմորդ։

ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։

«Քիմիա»

Թեստ1թեստ2թեստ3թեստ4

Պատասխան

Ուշադրություն. ԳԹԿ-ից հայտնում են, որ շտկումներ են մտցրել «Քիմիա»-ի թեստերի պատասխաններում ու միավորները վերանայվել են հօգուտ դիմորդների։

  • Թեստ 1, 2, 3, 4 -ի 2-րդ առաջադրանքի բոլոր պատասխանները համարել ճիշտ։
  • Թեստ 1-ի 70․6-րդ , թեստ 2-ի 70.1, թեստ 3-ի 70.2, թեստ 4-ի 70.3 առաջադրանքների բոլոր պատասխանները համարել ճիշտ։

«Ռուսերեն»

Թեստ1թեստ2թեստ3թեստ4

Պատասխան

Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը:

Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան կամ ներկայացնել առցանց:

Հիշեցնենք, որ 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններն անցկացվում են հունվարի 25-ից փետրվարի 9-ը։

Հաջորդ քննական օրը փետրվարի 1-ն է («Օտար լեզուներ»)։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews