ԳլխավորԼուր

Արայիկ Հարությունյանը կհանդիպի «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների հետ

Մեր պայքարի սկզբից հանդիպում ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հետ։ Օրեր շարունակ մեր պահանջն անտեսվում և մերժվում էր, ֆեյսբուքյան էջում գրել է «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամ Հայկ Բաբալյանը։

«Սակայն, վերջապես պարոն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին։ Հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու ենք նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։

Հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։

Արդյունքների և հետագա անելիքների մասին կտեղեկացնենք հանդիպումից հետո»,-նշված է գրառման մեջ։

Comment here