Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն է հանձնելու 4359 դիմորդ, Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները:
Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:
Երևանի քննական կենտրոնները թ.թ. 135, 155, 168, 20, 166, 6 հիմնական և 189, 190, 170 ավագ դպրոցներում են:
Դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո, քննության մեկնարկը՝ 11.30-ին:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews