ԳլխավորԼուր

Միասնական քննությունների վերջին օրը դիմորդները «Ֆիզիկա» և «Հայոց պատմություն» կհանձնեն

Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից առաջ

Վաղն ավարտվում է միասնական քննությունների հիմնական փուլը. վերջին քննությունն է՝ «Ֆիզիկա» և «Հայոց պատմություն» առարկաներից, տեղեկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Կենտրոնները 17-ն են՝ 6-ը Երևանում, 11-ը՝ մարզերում:

Ընդհանուր առմամբ քննություն է հանձնելու 2273 դիմորդ, որից 1131-ը՝ «Ֆիզիկա» և 1142-ը՝ «Հայոց պատմություն»:

Մարզերում քննությունների մասնակցելու է 1440 դիմորդ, նրանցից 700-ը «Ֆիզիկա» է հանձնելու, 740-ը՝ «Հայոց պատմություն»: Երևանում դիմորդների թիվը 833 է, նրանցից 431-ը «Ֆիզիկա» է հայտագրել, 402-ը՝ «Հայոց պատմություն»: Երևանի քննական կենտրոններից 3-ում «Ֆիզիկա» են հանձնելու, մյուս 3-ում՝ «Հայոց պատմություն».

  • թիվ 11 հիմնական դպրոց, Հայոց պատմություն, 121 դիմորդ
  • թիվ 189 ավագ դպրոց, հ. պ. ,141,
  • թիվ 190 ավագ դպրոց, հ.պ., 140
  • Թիվ 14 հիմնական դպրոց, ֆիզիկա, 160
  • թիվ 155 հիմնական դպրոց, ֆիզիկա, 151,
  • թիվ 170 ավագ դպրոց, 120:

Երկու առարկային էլ հատկացվում է 3-ական ժամ։ Գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը՝ հուլիսի 2-ին, բողոքարկման օրը հուլիսի 3-ն է: