Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սկսում է նոր ծրագիր՝ միտված Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները մեղմելուն։
Ծրագրի շահառու կարող են դառնալ 10-12-րդ դասարաններում սովորող արցախցիները, որոնք պատրաստվում են ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Դասընթացները կազմակերպվելու են 4 առարկայից՝
- հայոց լեզու
- անգլերեն
- հայոց պատմություն
- մաթեմատիկա։
Եթե ուզում ես դառնալ ՀԲԸՄ կրթական այս ծրագրի շահառուն, շտապի՛ր լրացնել հայտը:
Տեղերը սահմանափակ են։