ԳլխավորԼուր

Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը ադրբեջանցիների կողմից ծեծի ու անմարդկային վերաբերմունքի է արժանացել

Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի ծառայողների կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,-նշված է գրառման մեջ:

Comment here