Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ դասական պարտիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ: Երկրորդ պարտիան ավարտվեց Մարտիրոսյանի պարտությամբ: Առաջինում նա հաղթել էր։
Քառորդ եզրափակիչի մասնակիցը կորոշվի վաղը թայ-բրեյքում (2 պարտիա՝ 25 րոպե + 10 վայրկյան) տևողությամբ:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։