Գերմանիայի Վեյսենհաուս քաղաքում փետրվարի 13-15-ը կայացել է Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը։
Եզրափակիչում նա 2.5:1.5 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանային։ Երրորդ տեղը գրավել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներք հանդես եկող Լևոն Արոնյանը գրավել է 7-րդ տեղը։
Մրցաշարին մասնակցել են նաև Վինսենտ Կեյմերը (Գերմանիա), Հանս Մոկե Նիմանը (ԱՄՆ), Արջուն Էրիգաիսին (Հնդկաստան) և Ժավոխիր Սինդարովը (Ուզբեկստան)։
Ֆիշերի .ախմատի աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հովանու ներքո:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



