Լուր

Թիմուր Տուրլովը ընտրվել է ՖԻԴԵ-ի 8-րդ նախագահ

ՖԻԴԵ-ի նախագահ Թիմուր Տուրլով

Սեպտեմբերի 26-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի շրջանակում, տեղի ունեցան Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի ընտրությունները։

Ընտրությունների երկրորդ փուլում ՖԻԴԵ-ի նախագահ ընտրվեց Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը՝ ստանալով 110 ձայն։

Ընտրություններին մասնակցել են աշխարհի 196 ազգային շախմատի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ 38-ամյա Թիմուր Տուրլովը դարձել է ՖԻԴԵ-ի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ նախագահը։

ՖԻԴԵ նախորդ նախագահը ռուսաստանցի Արկադի Դվորկովիչն էր (2018-ի հոկտեմբերից), որը այս տարվա հուլիսին Եվրամիության պատժացուցակում ընդգրկվելուց հետո լիազորությունները փոխանցել էր աշխարհի 15‑րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդին։ Նա դարձյալ ընտրվել է ՖԻԴԵ փոխնախագահ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews