ԳլխավորԼուր

Հայ պատանիները երկրորդ հաղթանակն են գրանցել շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Հայ պատանի շախմատիստները համաշխարհային օլիմպիադայում

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում, տեղեկանում ենք chess24.com-ից։

Երկրորդ տուրում հայ շախմատիստները մրցել են Անգլիայի թիմի հետ և առավելության հասել 3,5:0,5 հաշվով։

Հաղթանակներ են գրանցել Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Նվարդ Հայրապետյանը, Բենիկ Ագասարովը վաստակել է կես միավոր։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել էր ճապոնացիներին։

Առաջնությունը անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով։ Ժամակարգը՝ 45 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:

U16 շախմատային օլիմպիադան մեկնարկել է օգոստոսի 13-ին, կավարտվի օգոստոսի 18-ին։