ԳլխավորԼուր

Մանվել Վարդանյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Շախմատիստ Մանվել Վարդանյանը

Մանվել Վարդանյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նա 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:

Առաջնությունն անցկացվել է Լեհաստանի Ժեշուվ քաղաքում։