ԳլխավորԼուր

23-րդ ուսանողական խաղեր. ԵՊՀ տղաների շախմատի թիմը գրավել է 1-ին հորիզոնականը

Հանրապետության 23-րդ ուսանողական խաղերը մեկնարկեցին շախմատ սպորտաձևից և անցկացվեցին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Տղաների առաջնությանը մասնակցում էր 12 բուհերի թիմ, իսկ աղջիկիների առաջնությանը՝ 8 թիմ: ԵՊՀ ուսանողները երկօրյա մրցապայքարում զբաղեցրին 1-ին տեղը, հայտնում են ԵՊՀ Հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից։

Թիմային հաշվարկում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Էրիկ Հարությունյանն ու Տիգրան Սարգսյանը առավելագույն 7 միավորից հավաքեցին 5,5-ական միավոր, իսկ անհատական պայքարում Տիգրան Սարգսյանը գրավեց 3-րդ հորիզոնականը: Շախմատի առաջնության թիմային պայքարում աղջիկների հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը:

Շախմատի մրցապայքարից հետո անցկացվեց բադմինտոնի՝ անհատական և զուգախաղերի առաջնություն: Մասնակցեցին 10 բուհերի թիմեր: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 2-ական տղա և աղջիկ: Անհատական առաջնությունում ԵՊՀ մարզիկ Արման Վարդանյանը գրավեց 2-րդ մրցանակային տեղը: ԵՊՀ մարզիկները տղաների զուգախաղում զբաղեցրին 2-րդ, իսկ աղջիկները՝ 3-րդ հորիզոնականները: