ԵՊՀ-ում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքներ են ընթանում:
Երևանի պետական համալսարանը դեռևս մեկ տարի առաջ նախաձեռնել էր տանիքներին արևային կայանների տեղադրման աշխատանքներ: Այդ ուղղությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, հաշվի են առնվել ԵՊՀ ճարտարապետական առանձնահատկությունները և կազմվել է նախագիծ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ԵՊՀ-ում այժմ իրականացվում է 50 կՎտ դրվածքային հզորության արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանք: Այն կնպաստի Երևանի պետական համալսարանի էլեկտրաէներգիայի ծախսի նվազմանը:
Առաջիկայում նախատեսվում է ԵՊՀ մյուս մասնաշենքերում նույնպես տեղադրել արևային կայաններ։