ԳլխավորԼուր

Մահացել է ԲՊՀ-ի երրորդ կուրսի ուսանողուհին

Կյանքից վաղաժամ հեռացել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Սարգսյանը, հայտնում են ԲՊՀ-ից։

«Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից վաղաժամ հեռացել է ՌՕԼ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հայկի Սարգսյանը:

Համալսարանի ողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Լիլիթի հարազատներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 17։00-ից` Ջրառատի սբ. Կարապետ եկեղեցում։

Հուղարկավորությունը` նույն վայրից վաղը՝ ժամը 13։00-ին»,-նշված է հաղորդագրության մեջ: