ԳլխավորԼուր

Արտաշատում երկհարկանի մահճակալից կախված երեխա է հայտնաբերվել

Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դուրյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել  են երեխայի դի:

Ոստիկանները նշված շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում հայտնաբերել են 13-ամյա տղայի դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հայտնաբերվել է ննջասենյակում տեղադրված երկհարկանի մահճակալից կախված վիճակում: Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երեխայի ինքնությունը: