ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի կինը

83 տարեկանում Ուկրաինայում կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շերբատյուկը, տեղեկացնում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։

«Մարդ, որը հանճարեղ ստեղծարարի թե’ կողակիցն էր, թե’ կյանքի ընկերն ու զինակիցը: Մարդ, որը մշտապես բարձր պահեց Սերգեյ Փարաջանովի մեծ արվեստի համարումը, Վարպետի անունն ու հիշատակը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունից խորապես ցավակցում ենք Սվետլանա Շերբատյուկj հարազgտներին, մտերիմներին ու բարեկամներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Փարաջանովն ու Շերբատյուկը միասին ապրել են վեց տարի, նրանց որդին է Սուրեն Փարաջանովը։

Comment here