ԳլխավորԼուր

«Միսս ԱՄՆ-2019»-ին մահացած են գտել Նյու Յորքում

«Միսս ԱՄՆ – 2019» Չեսլի Քրիստին մահացած են գտել Նյու Յորքում, տեղեկացնում է New York Post պարբերականը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

30-ամյա գեղեցկուհու մարմինը հայտնաբերվել է հունվարի 30-ի առավոտյան՝ 60 հարկանի երկնաքերի մոտ։ Քրիստն ապրում էր 9-րդ հարկում, սակայն վերջին անգամ նրան տեսել էին 29-րդում։

Մահից առաջ Քրիստը երկտող է գրել, որտեղ նշել է, որ ամեն ինչ ցանկանում է թողնել մայրիկին։

Մի քանի օր առաջ էլ նա Instagram-ում իր լուսանկարին կից գրել էր. «Թող այս օրը ձեզ հանգստություն բերի»։