ԳլխավորԼուր

Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել

Հիվանդանոց

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով (մահվան դեպքերն ավելացել են ևս 1-ով), իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Comment here