ԳլխավորԼուր

Մահացել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը

Ալբերտ Ազարյան

Մահացել է 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը։ Պատիվ և երջանկություն էր լինել քո ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ, սիրելի՜ վարպետ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։