Մարմնամարզուհի Աննա Բադալյանը ոսկե, արծաթե և երկու բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում կայացած XIII Torneo International Rhythmica Infantado մրցաշարում, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Նշենք, որ հայ մարմնամարզուհին 3 մեդալ էր նվաճել նաև 2024 թ. դեկտեմբերին՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված գեղարվեստական մարմնամարզության Christmas Cup միջազգային մրցաշարում։