ԳլխավորԼուր

Իսպանիան դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Արգենտինայի ընտրանուն ու դարձավ աշխարհի  չեմպիոն։

Խաղի հաշիվը բացեց Ֆերան Տորեսը լրացուցիչ երկրորդ խաղակեսի առաջին վայրկյաններին։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացված ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնության եզրափակիչ հանդիպման վայրը Իսթ-Ռաթերֆորդի (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) «Մետալայֆ» մարզադաշտն էր։

Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, երրորդ տեղի համար պայքարում Անգլիան 6։4 հաշվով հաղթել էր Ֆրանիսիային։

Հիշեցնենք՝ ԱԱ-2026-ը մեկնարկել էր հունիսի 11-ին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցեց 48 հավաքական։

Նշենք, որ Իսպանիայի հավաքականի համար սա երկրորդ եզրափակիչն էր Աշխարհի առաջնություններում, իսկ Արգենտինայի համար՝ 6-րդ։ Իսպանիայի հավաքականը նաեւ 2010 թվականի Աշխարհի չեմպիոնն է, իսկ Արգենտինան 3 անգամ է դարձել չեմպիոն՝ 1978, 1986 և 2022։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews