ԳլխավորԼուր

Հրաձգության միջազգային մրցաշարում Հայաստանը նոր մեդալներ ունի

Հայ հրաձիգները Սլովենիայում

Սլովենիայում ընթացող ISSF Grand Prix միջազգային մրցաշարում ՀՀ–ն 2-րդ ոսկին վաստակեց, հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից։

Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նախ 579 (291/288) միավորով անցավ եզրափակիչ փուլ, ապա եզրափակչում մրցելով Չեխիայի թիմի հետ 17:15 հաշվով դարձավ մրցաշարի հաղթող։

Այս մրցաձևում նաև բրոնզե մեդալ ունենք։ Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան թիմային զույգը 574 (288/286) միավոր արդյունքով 3-րդ հորիզոնականով դուրս եկավ բրոնզե եզրափակիչ։ Եզրափակչում մերոնք 16:14 հաշվով հաղթելով Հունգարիայի թիմին կանգնեցին պատվո հարթակի 3րդ աստիճանին։

Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Հրաչ Բաբայանը։ 10մ օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում, 622,7 միավոր արդյունքով Բաբայանը գրավեց 38-րդ հորիզոնականը։

Այսպիսով՝ ISSF Grand Prix2024 միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց՝

2 ոսկե մեդալ

  • Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան)
  • Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչներ՝ Սեյրան Նիկողոսյան և Արմեն Սիմոնյան)

1 արծաթե

1 բրոնզե

  • Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան (անձնական մարզիչներ՝ Արմեն Սիմոնյան և Նորայր Առաքելյան)
Հայ հրաձիգները Սլովենիայում
Հայ հրաձիգները Սլովենիայում