ԳլխավորԼուր

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն. ակումբն առաջին անգամ հաղթեց ՌԴ առաջնությունում

Վերջին տուրում թիմը 3:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կատարեց երկու գոլային փոխանցում և խփեց երրորդ գոլը:

Ակումբը վաստակեց 67 միավոր՝ մեկ միավորով գերազանցելով վեց տարի անընդմեջ չեմպիոն դարձած Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»:

Նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարը» զբաղեցրել է երկրորդ տեղը ՌՊԼ-ում, իսկ մինչ այդ 3 անգամ դարձել է բրոնզե մեդալակիր՝ 2015, 2019 և 2020 թվականներին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews