ԳլխավորԼուր

Հրապարակվել է Եվրո-2020-ի եզրափակչի գնդակի լուսանկարը

Հրապարակել է այն գնդակի լուսանկարը, որով կանցկացվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության՝ Եվրո-2020-ի վերջին` կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերը:

Գնդակի հիմնական գույնը արծաթագույնն է` զարդարված կարմիր, կապույտ, վարդագույն և սև նախշերով: Գնդակն արտադրվել է գերմանական Аdidas ընկերությունում:

Գնդակին տրվել է Uniforia Finale անունը, որի առաջին բառը բաղկացած unity (միություն) և euphoria (էյֆորիա) բառերից։ Իսկ երկրորդը` Finale–ն նշանակում է «եզրափակիչ»։

Ի դեպ, մրցաշարի երեք վճռորոշ հանդիպումները տեղի են ունենալու Լոնդոնում:

Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին կմրցեն Իտալիան ու Իսպանիան, հուլիսի 7-ին` Անգլիան ու Դանիան։ Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին:

Comment here